ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան լրագրողներին իրազեկել է, որ իրենք խնդրել են պաշտոնական Բաքվին Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանատան հյուպատոսական բաժնի աշխատակիցներին հնարավորություն ընձեռել այցելելու Ռուսաստանի քաղաքացիներին։ «Ցավոք, այս պահին Ռուսաստանի դեսպանին հնարավորություն չի տրվել այցելեուլ Ռուսաստանի քաղաքացիներին, այդ թվում՝ ռուսական լրատվամիջոցների լրագրողներին»,- հավելել է Զախարովան:               
 

Նիկոլ Փաշինյան. Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունն ունեցել է կազմակերպիչներ

Նիկոլ Փաշինյան. Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունն ունեցել է կազմակերպիչներ
27.10.2017 | 15:38

Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունն ունեցել է կազմակերպիչներ և դա պաշտոնական վարկած է, քանի որ այդ մասով քրեական գործից անջատված մաս կա` այսօր ԱԺ այգում Հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակին կառուցված հուշարձանի մոտ հարգանքի տուրք մատուցելուց հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը։


Նրա խոսքով՝ այդ վարկածը պատշաճ չի ուսումնասիրվում և քննության առարկա չի դառնում։ «Թույլ տվեք ասել, որ քանի դեռ Սերժ Սարգսյանը Հայաստանում ունի համապատասխան լծակներ, այդ հարցը պատշաճ քննության չի արժանանա»,- ասաց Փաշինյանը։ Նա ծիծաղելի համարեց ԱԺ նախագահի այն դիրքորոշումը, որի համաձայն, եթե չլիներ հոկտեմբերի 27-ը, միևնույնն է, այլ որակի Հայաստան չէր լինի։

«Դա ուղղակի վիրավորանք է, անարգանք է հոկտեմբերի 27-ի զոհերի, մասնավորապես, Կարեն Դեմիրճյանի և Վազգեն Սարգսյանի հասցեին։ Ես ուզում եմ արձանագրել մի բան՝ հոկտեմբերի 27-ին գլխատվել է այն Ազգային ժողովը, այն կառավարությունը, որը ձևավորվել է մի ընտրություններով, որի արդյունքները չեն վիճարկվել ընդհանրապես որևէ մեկի կողմից, որևէ մեկը կասկած չի ունեցել, որ ժողովրդի քվեի արդյունքում ստացված, ձևավորված Ազգային ժողով է ու կառավարություն։ Դրան նախորդած ու հաջորդած բոլոր ընտրությունները լեգիտիմության կասկածելիության բեռն ունեցել են, և կարծում եմ, որ նման միտք արտահայտելը պատշաճ չէ որևէ մեկի կողմից։ Ես կարծում եմ՝ երկրի զարգացման ամենակարևոր բաղադրիչը մարդկանց համախմբելու կարողություն ունեցող իշխանությունն է, և հայ ժողովուրդը համախմբված էր «Միասնություն» դաշինքի շուրջը»,- ասաց Փաշինյանը:

Դիտվել է՝ 9260

Մեկնաբանություններ